2691 դիտում
19:00 04-05-2016
Պրահա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեխիայի արտգործնախարարին
Մայիսի 4-ին աշխատանքային այցով Պրահա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկին:
Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, անդրադարձան Չեխիայի Նախագահի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին, անցյալ շաբաթ Պրահայում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին: Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն արտահայտեցին իրենց ղեկավարած երկու գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների կապակցությամբ։
Հայաստանի արտգործնախարարը իր չեխ գործընկերոջը ներկայացրեց այս տարվա ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքները՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել հրադադարը հարգելու մասին միջազգային հանրության բազմաթիվ կոչերը, ոտնահարել 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը:
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է համանախագահ երկրների հետ միասին աշխատել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելեց, որ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով հարկավոր է երաշխավորել 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը և կյանքի կոչել համանախագահների առաջարկը` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ:
Լյուբոմիր Զաորալեկը շեշտեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։
Նմանատիպ նյութեր
7124 դիտում
18:48 23-03-2018
«Չեխական ավիաուղիները» հունիսի 8-ից Պրահա-Երևան-Պրահա չվերթներ կիրականացնի շաբաթական 2 անգամ
4247 դիտում
22:36 23-03-2018
«Չեխական ավիաուղիները» սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Պրահա- Երևան- Պրահա երթուղով
Այս բաժնից
490 դիտում
13:25 20-01-2025
Կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը
370 դիտում
13:12 20-01-2025
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը
388 դիտում
12:53 20-01-2025
Բաքվի քայլերը և մեր հասարակության կարճատես պլանավորումը. Վահե Հովհաննիսյան