211652_close_icon
views-count4382 դիտում article-date 23:48 04-05-2016

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը կվերականգնի վիրավորված զինծառայողի տեսողությունը

Քիչ առաջ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի երկրորդ` ձախ աջքի վիրահատությունը: Ինչպես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ զրույցում նշել է ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը` վիրահատությունը բարեհաջող է անցել: Աչքից հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Նշենք, որ վիրավորի մյուս` աջ աջքի վիրահատությունը կատարվել էր ապրիլի 30-ին: Բժիշկների կողմից կիրականացնեն բոլոր անհրաժեշտ քայլերը վիրավորի տեսողությունը վերականգնելու համար:

Նմանատիպ նյութեր