211652_close_icon
views-count2279 դիտում article-date 13:31 06-05-2016

Մեծ Բրիտանիան ավելի լավ կապրի առանց Եվրամիության. Դ. Թրամփ

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի կարծիքով, Միացյալ Թագավորությունը կշահի, եթե դուրս գա Եվրամիության կազմից: Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ մասին Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում: Վերջինիս պարզաբանմամբ՝ դա իր սեփական կարծիքն է և ինքը չի ցանկանում որևէ կերպ ազդել բրիտանացիների վրա կամ ճնշել նրանց: Միլիարդատիրոջ խոսքով՝ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը մեծ մասամբ պայմանավորված է ԵՄ-ի գործողություններով: Նա հավանական է համարում, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից, ինչպես նաև քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, որ վերջինս կոչ է արել բրիտանացիներին մնալ այդ կառույցում:

Նմանատիպ նյութեր