211652_close_icon
views-count1165 դիտում article-date 21:37 13-05-2015

2060 թ. Մեծ Բրիտանիան կդառնա ԵՄ ամենաբնակեցված երկիրը. թագավորությունում կապրի 80.1 մլն մարդ

Հետազոտությունների համաձայն ՝ 2060 թ. Մեծ Բրիտանիան կդառնա ԵՄ ամենաբնակեցված երկիրը: Թագավորությունում կապրի 80.1 մլն մարդ, մինչդեռ անցած տարի ցուցանիշը կազմել է 64.1 մլն մարդ։ Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, երկիրը բնակչության թվաքանակով 45 տարուց կզբաղեցնի առաջին տեղը ԵՄ երկրների շարքում՝ գերազանցելով ներկայիս առաջատար Գերմանիային: Նշենք, որ այս պահի դրությամբ ԵՄ ամենախիտ բնակեցված երկիր Գերմանիայում ապրում է 81.3 մլն բնակիչ:

Նմանատիպ նյութեր