211652_close_icon
views-count34194 դիտում article-date 13:18 06-05-2016

Խաղաղ քնած հայ ծերունու ու երեխայի սպանած բութ թուրքն է մեղավոր այն պատժի համար, որ ստանալու է. նրանք այլ հնարավորություն չեն թողնում, քան իրենց կոտորել. գեներալ Մանվել Գրիգորյանի խիստ հարցազրույցը

Բութ թուրքը պետք է գիտակցի, որ ինքն է մեղավոր այն պատժի համար, որ ստանալու է: Իրենք հրադադարի պայմանագիր են խախտում, իրենք լայնամասշտաբ հարձակման են անցնում, իրենք խաղաղ քնած հայ ծերունու ու երեխա են սպանում, այսինքն` էլ մեզ հնարավորություն չեն տալիս այլ կերպ վարվել, քան իրենց կոտորել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Երկրապահի օրվա կապակցությամբ տված հարցազրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, զորավար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով ապրիլի առաջին իսկ օրերից առաջնագծում է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա հետ զրույցը ներկայացնում է ստորեւ. [b]- Պարո´ն գեներալ, շնորհավորում եմ Ձեզ՝ Երկրապահի օրվա կապակցությամբ: Ինչպե՞ս է տրամադրությունն առաջնագծում: [/b] - Առաջնագծում տրամադրությունը մարտական է: Հայ ազգը, երբ համախմբվում է, արդեն ամենազոր է: Լիրբ թուրքի հանկարծակի ագրեսիայի դեմը 1996-98 թվերի ծնունդ մեր առյուծ տղաներն են առել: Իսկական հերոսներ են: Դե, երկրապահն էլ, ես միշտ ասել եմ, 1989-ից խրամատում է, առաջնագծում է: Մի քանի ժամում մոբիլիզացվեցինք ու հասանք առաջնագիծ` սատարելու հայ դիրքապահին, հայ սահմանապահ ժողովրդին՝ արցախցուն: Ես էդ թուրքերին լավ եմ ճանաչում: Դրա համար էլ Երկրապահում հրամանատարասերժանտական դասընթացներով գալիք սերունդներին սովորեցնում ենք միշտ պատրաստ լինել ցանկացած անակնկալի: [b]- Մինչեւ ե՞րբ եք մտադիր մնալ Արցախում: [/b] - Երկրապահը 1989-ից Արցախում է: Հիմա այստեղ ներկա մի քանի հազարանոց կամավորականները, հայոց փառապանծ բանակը, բոլորս միահամուռ վճռականորեն այն կարծիքին ենք, որ դարերի կիսատ թողած գործն ավարտելու ժամանակն է: Պետք է խաղաղություն պարտադրենք արյունարբու թուրքին, պետք է դրանց բերանը վերջնականապես փակենք, որ մեր զավակներն ու թոռները խաղաղ տարածաշրջանում ապրեն: Բութ թուրքը պետք է գիտակցի, որ ինքն է մեղավոր այն պատժի համար, որ ստանալու է: Իրենք հրադադարի պայմանագիր են խախտում, իրենք լայնամասշտաբ հարձակման են անցնում, իրենք խաղաղ քնած հայ ծերունի ու երեխա են սպանում, այսինքն` էլ մեզ հնարավորություն չեն տալիս այլ կերպ վարվել, քան իրենց կոտորել: Հայերս քրիստոնյա ենք, խաղաղասեր, բայց հանուն խաղաղության, հանուն վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ եւ պաշտպանված Արցախի, հանուն մեր երեխաների ստիպված ենք կոտորել թուրքերին: Ստիպված ենք դաժանաբար պատժել Իլհամին ու իր զորքին: Եվ Երկրապահը այդ պատժիչ գործողությունների առանցքում է լինելու բանակի հետ միասին: Մնալու ենք այստեղ, որքան պահանջվի, անհրաժեշտ քանակությամբ պահեստազոր էլ ունենք: Խոսքս տասնյակ հազարների մասին է: Այնպես որ` գլուխդ բա՛րձր, աշխարհասփյուռ հայ ժողովու՛րդ: [b]- Ի՞նչ մաղթանքներ ունեք Երկրապահի օրվա կապակցությամբ: [/b] - Մայիսի 8-9-ին հայկական մեծ քառատոնն ենք նշում` հաղթանակ Մեծ հայրենականում, Շուշիի ազատագրում, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օր եւ ամենակարեւորը` Երկրապահի օր: Սա աշխարհի ողջ հայության տոնն է: Առաջնագծում ներկա բոլոր-բոլորի անունից` կամավորականների, բանակի, սահմանապահ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Սպարապետ Վազգեն Սարգսյանին, բոլոր քաջ նահատակներին, շնորհավորում եմ հայ ազգին, սահմանապահ բնակչությանը, շնորհավորում եմ հերոսներ ծնող հայ հերոս մայրերին, մեր Մեծ մայրիկին` Գրետա մայրիկին: Հատուկ շնորհավորանքներս հայոց բանակին` շարքայինից մինչեւ նախարար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Լինենք միաբան եւ կլինենք ամենազոր: Ինչպես Սպարապետն էր ասում՝ «21-րդ դարը մերն է լինելու»:

Նմանատիպ նյութեր