3064 դիտում
16:13 06-05-2016
Հերմինե Նաղդալյանը ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 6-ին հայանպաստ ծավալուն գործունեության եւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանին:
Միջոցառմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, խմբի անդամներ եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, հանձնելով պարգեւը եւ շնորհավորելով Սարգիս Շահինյանին, բարձր է գնահատել նրա պետականանպաստ եւ հայանպաստ գործունեությունը:
Տիկին Նաղդալյանը գոհունակությամբ ընդգծել է, որ պարոն Շահինյանն իր զգալի ներդրումն է ունենում երկու պետությունների, խորհրդարանների եւ ժողովուրդների միջեւ կապերի առավել ամրապնդման գործում:
Սարգիս Շահինյանը շնորհակալություն է հայտնել բարձր պարգեւի համար եւ նշել, որ այսուհետ եւս շարունակելու է իր գործուն աջակցությունն ունենալ հայ-շվեյցարական բարեկամական կապերի ամրապնդման հարցում:
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
23:31 15-10-2022
Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը
1597 դիտում
17:04 13-04-2019
Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամական խմբերը կղեկավարի Արման Եղոյանը
2752 դիտում
20:16 10-05-2017
Հերմինե Նաղդալյանը պարգեւներ է հանձնել Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամներին
Այս բաժնից
892 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
685 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
778 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը