211652_close_icon
views-count48263 դիտում article-date 14:00 07-05-2016

Իրինան իր կամքով հյուրանոցում տրվել է ու մի քանի անգամ սեռական հարաբերություն ունեցել Վլադիմիրի հետ, բայց տանը եւ ոստիկանությունում այլ բան է պատմել

Իրինա Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամանակ անցկացնելու նպատակով, իր կամքով Արտաշատ քաղաքի բնակիչներ Վլադիմիր Մորտուլաձեի, Կարեն Արամյանի և Սիսակ Երեմյանի հետ Արայիկ Դոլյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով գնացել է Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում գտնվող «Ռալինա» հյուրանոց, որտեղ գիշերել է Վլադիմիր Մորտուլաձեի հետ և փոխադարձ համաձայնությամբ մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Սակայն վերադառնալով տուն իր ընտանիքի անդամներից Վլադիմիր Մորտուլաձեի և մյուսների հետ իր կամքով «Ռալինա» հյուրանոց գնալու և այնտեղ վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը թաքցնելու համար, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է ոստիկանության Արտաշատի բաժնում նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, խաթարելով իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը և Վլադիմիր Մորտուլաձեին,Կարեն Մերուժանի Արամյանին, Սիսակ Հարությունի Երեմյանին և Արայիկ Արտյոմի Դոլյանին մեղադրելով ծանր հանցագործության կատարման մեջ` խախտել է նաև վերջիններիս իրավունքներն ու օրինական շահերը` ուղղակի դիտավորությամբ կատարել սուտ մատնություն, այն է` գրավոր հաղորդում, իսկ հետագայում նաև բացատրություններ և ցուցմունքներ է տվել այն մասին, որ Արտաշատ քաղաքի Իսակով փողոցում Վլադիմիր Մորտուլաձեն, Կարեն Արամյանը և Սիսակ Երեմյանն իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով իրեն նստեցրել են Արայիկ Դոլյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Արարատի մարզի Տափերական գյուղում գտնվող «Ռալինա» հյուրանոց, որտեղ Վլադիմիր Մորտուլաձեն իր կամքին հակառակ, բռնի ուժով մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, դրանով իսկ վերջիններիս մեղադրելով ծանր հանցագործության մեջ: Այսինքն մեղադրվում է ՀՀ քրեկան օրենգրքի 333 հոդվածի 2 –րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությմաբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր