211652_close_icon
views-count5574 դիտում article-date 22:56 07-05-2016

Անգլիա. «Լեսթերը» հերթական փայլուն հաղթանակը տարավ և ստացավ չեմպիոնական գավաթը. տեսանյութ

Անգլիայի առաջնության նախավերջին` 37-րդ տուրում արդեն չեմպիոնի տիտղոսը նվաճած «Լեսթերը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Էվերթոնի» նկատմամբ` 3:1: Թեպետ մրցաշարային առումով խաղը այլևս կարևորություն չէր ներկայացնում, սակայն «Լեսթերը» հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց: Չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին, որը ռմբարկուների մրցավազքում իր գոլերի քանակը հասցրեց 24-ի և ընդամենը 1 գոլ է զիջում «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին: Հանդիպումից հետո տեղի ունեցավ մրցաշրջանի եզրափակիչ և գլխավոր իրադարձությունը. «Լեսթերին» հանձնվեց չեմպիոնական գավաթը և տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այս հաղթանակից հետո «Լեսթերը» վաստակեց 80 միավոր և արդեն 10 միավորով է առաջ 2-րդ տեղում գտնվող «Տոտենհեմից»: Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր «Լեսթեր» - «Էվերտոն»՝ 3:1 Ջեյմի Վարդի, 5, 65, Էնդի Քինգ, 35 – Կևին Միրալյաս, 88
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր