211652_close_icon
views-count6172 դիտում article-date 17:37 10-09-2016

Անգլիա. Գվարդիոլայի փայլուն հաղթանակը Մոուրինյոյի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում կայացավ ամենասպասված հանդիպումներից մեկը՝ Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի»: Հանդիպման 1-ին խաղակեսում Պեպ Գվարդիոլայի «Սիթին» ֆանտաստիկ խաղ ցուցադրեց, որը տեղ-տեղ հիշեցնում էր Գվարդիոլայի «Բարսելոնայի» խաղաոճը: «Սիթիի» առավելությունը բոլոր առումներով բացահայտ էր, նրանք տիրում էին նախաձեռնությանը և դա շուտով վերածվեց գոլի. 15-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո հաշիվը բացեց «Սիթիի» հարձակվող Դե Բրյույնեն: 36-րդ րոպեին Իխեանաչոն կրկնապատկեց հաշիվը: Մինչ այդ բացարձակապես աննկատ «Յունայթեդը» միայն «Մանչեսթեր Սիթիում» իր առաջին հանդիպումն անցկացնող դարպասապահ Կլաուդիո Բրավոյի սխալի շնորհիվ կարողացավ կրճատել հաշիվը. 42-րդ րոպեին աչքի ընկավ Իբրահիմովիչը, որն՝ ի դեպ, ԱՊԼ-ի 4-րդ խաղում չորրորդ գոլ խփեց: 2-րդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» ընտրեց հակահարձակողական մարտավարություն, և գրագետ գործելով իր սեփական կիսադաշտում, այդպես էլ թույլ չտվեց մրցակցին փրկել խաղը՝ 2:1, հօգուտ «Սիթիի»: Սա Գվարդիոլայի հերթական մարզչական հիանալի հաղթանակն էր Մոուրինյոյի նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 1-ին խաղակեսից հետո: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով առայժմ 2-րդ տեղում է: [b]Անգլիայի առաջնություն, 4-րդ տուր [/b] «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2 Զլաթան Իբրահիմովիչ, 42 - Քևին Դե Բրյույնե, 15, Կելեչի Իխենաչո, 36
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր