211652_close_icon
views-count2305 դիտում article-date 14:05 08-05-2016

Հալեպում ազատ են արձակել պատանդ վերցված իսպանացի լրագրողներին

Սիրիայի Հալեպ քաղաքում ազատ են արձակվել իսպանացի 3 լրագրողներ, որոնց առևանգել էին 2015 թվականին, հաղորդում է Interfax-ը: Անտոնիո Խամպլիեգան, Խոսե Մանուել Լոպեսը և Անխել Սաստրեն շատ շուտով կվերադառնան Իսպանիա: Նրանք անհտեացել էին մոտ 10 ամիս առաջ և մինչ օրս հայտնի չէ, թե ով է նրանց առևանգողը: Ինչպես տեղեկացրել են Սիրիայի իշխանությունները, բոլոր 3 լրագրողներն էլ ողջ և առողջ են և գտնվում են Թուրքիայում, որտեղից կուղևորվեն Իսպանիա:

Նմանատիպ նյութեր