211652_close_icon
views-count2174 դիտում article-date 20:42 17-01-2015

Սիրիայում պատանդ վերցված իտալացի աղջիկներն ազատ են արձակվել. տեսանյութ

Սիրիայում պատանդ պահված երկու իտալուհիները վերադարձել են Հռոմ: Օդանավակայանում նրանց դիմավորել է երկրի արտգործնախարարը: Վանեսա Մարձուլոն եւ Գրետա Ռամելին Հալեպի բարեգործական կազմակերպություններից մեկում որպես կամավոր էին աշխատում: Նախորդ տարվա հուլիսի 31-ին նրանց առեւանգել էին զինված անձինք: Հունվարի 1-ին համացանցում հայտնվել էր աղջիկների տեսաուղերձը, որում նրանք մահմեդականի հանդերձանքով խնդրում էին Իտալիայի իշխանություններից օգնել իրենց: Նրանք հաղորդել էին, որ իրենց պատանդ են վերցրել «Ալ Քաիդա»-ի սիրիական թեւի՝ «Ֆրոնտ ան-Նուսրա» խմբավորման զինյալները: Իտալուհիների ազատ արձակման հանգամանքները չեն հաղորդվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր