211652_close_icon
views-count6314 դիտում article-date 19:20 25-03-2017

Արտակարգ դեպք Գերմանիայի Քյոլն քաղաքում․ օդանավակայանում գտնվող մարդիկ տարհանվել են

Ինչպես հաղորդում են եվրոպական լրատվական գործակալությունները, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Քյոլնի օդանավակայանում ոստիկանության ու անվտանգության աշխատակիցները ուղևորներից մեկի մոտ գտել են տարօրինակ իր, ինչի պատճառով դադարեցվել են չվերթներն ու տեղի է ունեցել մարդկանց տարհանում։ Հաղորդվում է նաև, որ դեպքի առիթով ոչ ոք չի ձերբակալվել, սակայն արտակարգ ռեժիմն ու օդանավակայանի խստացված հսկողությունը դեռ շարունակվում է։

Նմանատիպ նյութեր