1195 դիտում
15:44 10-05-2016
ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական այցը ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն: Մայիսի 10-14-ը փորձագիտական խմբի անդամները ուսումնական հաստատությունում հանդիպում-քննարկումներ կունենան տնօրենի, ուսումնական մասի պետի, դեկանի, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, ուսանողների, շրջանավարտնրի, գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է տեխնիկական գիտ. թեկնածու, դոցենտ Էդուարդ Հակոբյանը: Փորձագիտական խմբի մյուս անդամներն են տեխնիկական գիտ. թեկնածու, դոցենտ Մերի Ղազարյանը, քաղաքական գիտ. թեկնածու Նորա Գևորգյանը, կենսաբանական գիտ. դոկտոր, դոցենտ Գայանե Մարմարյանը, փիլիսոփայության դոկտոր, Հարավ-արևելյան Եվրոպական համալսարանի պրոֆեսոր, Մակեդոնիայի վարչապետի` գիտության, բարձրագույն կրթության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների գծով խորհրդական Ազիր Ալուան, ՀԱԱՀ ուսանողուհի Թագուհի Աբրահամյանը:
Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Մինչ բուհ այցելությունը փորձագիտական խումբն ուսումնասիրել է ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի արդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա, որոշում կկայացնի:
Նմանատիպ նյութեր
1994 դիտում
21:51 20-06-2018
Եվրասիա միջազգային համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
1107 դիտում
17:26 25-05-2015
Մանկավարժական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
Այս բաժնից
883 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում