53684 դիտում
13:57 10-05-2016
Վանդալիզմ Երևանում. ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգով «թուրքերն են անցել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ տարիներ առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Նոր Նորք վարչական շրջանում ոչնչացման եզրին գտնվող զբոսայգին կարգի բերվեց ու այն կոչվեց ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվամբ, բնակիչները գոհունակությամբ էին խոսում տեղական իշխանությունների մասին՝ ասելով, որ այգին վերջնականապես փրկվեց ոչնչացումից, իսկ այն կդառնա բնակիչների համար հանգստի մի իսկական գողտրիկ վայր:
Տեղադրվեցին նաև նստարաններ, քարե քանդակներ և եվրոպական չափանիշներին համապատասխան կառուցվեց սանհանգույց, ինչը հնարավորություն էր տալիս զբոսայգում գտնվողներին քաղաքակիրթ ձևով օգտվել սանհանգույցից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք, որոնց կարելի է համեմատել թուրքի ու ազերու հետ, իսկական վանդալիզմ են իրականացնել հերոսի անվան այգում: Ստահակները թալանել են ոչ միայն ներսը, այլև կոտրել ու ավերել են ողջ գույքը և այդ ամենին կարելի է մեկ բնորոշում տալ՝ այստեղով թուրքերն են անցել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+