37214 դիտում
23:13 07-06-2019
ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան այգում ավազակային հարձակում կատարողին վայրկյանների ընթացքում վնասազերծել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարն ու ավագը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 46-ամյա Գրիգոր Մելքոնյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու համար:
Հունիսի 5-ին, երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի հրամանատար Արսեն Սևոյանն ու ոստիկանությա Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկան, ոստիկանության ավագ Նարեկ Բազոյանը ծառայություն կատարելու ժամանակ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ են ստանում, որ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան այգում՝ Գայի պողոտա 2/1 հասցեում, մի քաղաքացի հարձակվել է մեկ այլ քաղաքացու վրա, ծեծի ենթարկել և պարանոցի շղթան հափշտակելով՝ դիմել փախուստի:
Ա. Սևոյանն ու Ն. Բազոյանը իսկական ոստիկանին վայլել և ճիշտ կողմոնորոշվելու արդյունքում վայրկյանների ընթացքում հասնում են այգի և հենց տեղում բռնում են Գ. Մելքոնյանին, ով ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվում Նոր Նորքի ոստիկանություն:
Ոստիկանները պարզում են նաև, որ տուժածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Ա. Մ.-ն է, ով հրավիրվում է ոստիկանություն:
Ահազանգով դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վաչե Լաչինյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Տ. Սարգսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մելքոնյանը նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր. օր. 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 235 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
[b]Ավազակային հարձակում կատարողին վնասազերծած հրամանատար Արսեն Սևոյանն ու ավագ Նարեկ Բազոյանը[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0170515001559934889183841.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
53681 դիտում
13:57 10-05-2016
Վանդալիզմ Երևանում. ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգով «թուրքերն են անցել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ