211652_close_icon
views-count2740 դիտում article-date 18:31 10-05-2016

Մայր ու դուստր հայտնել են իրենց նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ տվյալներ. կատարվում է քննություն

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կարինե Ք.-ն և վերջինիս դուստրը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Կարինե Ք.-ն և նրա դուստրը նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Սևան քաղաքում ոստիկանության աշխատակիցները հայհոյել և բռնություն են գործադրել իրենց նկատմամբ, ապա, իրենց կամքին հակառակ, ստիպողաբար ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաք՝ փորձաքննության ենթարկելու համար: Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր