211652_close_icon
views-count73117 դիտում article-date 19:29 10-05-2016

Նոր Նորքի ոստիկանների տեղեկություններով հայտնաբերված սպանության փորձ կատարող «Սաշը» կալանավորվեց և տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի ավագ քննիչ Հակոբ Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 29-ամյա Ալեքսանդր Աբովյանի նկատմամբ, ով կասկածվում է հրազենով սպանության փորձ կատարելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և 29-ամյա «Սաշ» մականվամբ Ա. Աբովյանը տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/06/84458/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 6-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս` Նոր Նորքի ոստիկանապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության և նույն վարչության հատուկ նշանակության վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գնդի (կարմիր բերետներ) աշխատակիցները ժամը 17:50-ի սահմաններում Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Նոր Նորքի բաժին հրազենով սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի 4ա տան բնակիչ, 29-ամյա Ալեքսանդր Աբովյանին, մականունը` «Սաշ», Երևան քաղաքի Կասյան փողոցի 12 շենքի բնակիչ, 23-ամյա Ռուբեն Նազարյանին, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի 37 շենքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Գասպարյանին, Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի 27/4 շենքի բնակիչ, 31-ամյա Մարիամ Հարությունյանին և Երևան քաղաքի Խորենացու փողոցի բնակիչ, 30-ամյա Արես Ավագյանին: Նշված անձինք եղել էին Ա. Ավագյանին պատկանող ВАЗ 21113 մակնիշի 88 FF 818 համարանիշի ավտոմեքենայով: Ընթերականների ներկայությամբ խուզարկությամբ Ա. Աբովյանի մոտ հայտնաբերվել էր արտասահմանյան արտադրության 3 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ, իսկ Ա. Ավագյանի մոտ` 29 սմ ընդհանուր երկարությամբ դանակ: Ա. Աբովյանը, նույն ինքը` «Սաշը», կասկածվում էր Երևանի Աճառյան փողոցում Ավանի հոգեբուժարանի ճանապարհին իր մոտ եղած հրազենով Երևան քաղաքի Նոր Արեշ 19 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Լևոնի Գևորգյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ: Նա 6 անգամ կրակել էր Ա. Գևորգյանի վրա: Վերջինս ստացել է հրազենային 6 վնասվածք, 2-ը թափանցիկ, իսկ 4-ը` մարմնի տարբեր մասերում: Վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի օրը Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորքի քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Նոր Նորքի քննիչներն ու ոստիկանները Երևան քաղաքի իրենց գործընկերների հետ կատարել էին հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում էլ հանցագործությունը կարելի է ասել ամբողջովին բացահայտվել էր: Հրազենով կատարած սպանության փորձի պատճառը եղել էր Ա. Աբովյանի և Ա. Գևորգյանի միջև եղած ֆինանսական խնդիրները: Քննիչի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կասկածյալ Ա. Աբովյանը ձերբակալվել էր: Հայտնաբերված հրազենն ու դանակն էլ առգրավվել և ուղարկվել էր ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն: Նշանակվել էին մի շարք փորձաքննություններ: Հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ողղությամբ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություննները ղեկավարել էին Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, Նոր Նորքի ոստիկանության պետ Արմեն Վաթյանը, 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը և Նոր Նորքի քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը, որոնց կատարած ճիշտ և օպերատիվ, պրոֆեսիոնալ վնասազերծման արդյունքում գործի չդրվեց «Սաշի» մոտ եղած ատրճանակը: [b] «Սաշ» մականվամբ կասկածյալ, 29-ամյա Ալեքսանդր Աբովյան[/b] [img]/ups/images/0674005001462893424829654.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր