3946 դիտում
10:05 11-05-2016
Ինչպես են բանկերը թալանում ժողովրդին. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ավանդների գինը երեք ամսում նվազել է գրեթե 1,9 տոկոսով, մինչդեռ վարկերը նույն ժամանակահատվածում թանկացել են 3,75 տոկոսով։ Դրա հետևանքով զգալիորեն ավելացել է բանկային համակարգի մարժան։ Խոսքն այն եկամտի մասին է, որը բանկերը ստանում են ավանդների ներգրավման և վարկերի տրամադրման միջնորդական գործունեության իրականացման շնորհիվ։
Բանկային համակարգի մարժան մարտին հասել է գրեթե 7,7 տոկոսի։ Մի բան, որ շոշափելիորեն թանկացրել է տնտեսության մեջ ներգրավվող վարկերը։
Իհարկե, այդպիսի գործունեությունը բանկային համակարգում նորություն չէ։ Վերջիններս միշտ էլ փորձել են բանկային մարժայի միջոցով ապահովել բարձր եկամուտներ։ Ընդամենը երկու տարի առաջ, երբ ֆինանսական համակարգն անհամեմատ հանգիստ վիճակում էր, բանկային համակարգում ավանդների և վարկերի գնի տարբերությունը հասնում էր գրեթե 10 տոկոսի։ Ներգրավված ընդամենը 6,8 տոկոսանոց ավանդները բանկերը տեղաբաշխում էին վարկային 16,7 տոկոս միջին տոկոսադրույքով։
Թեև այս տարի բանկային համակարգի մարժան դեռևս չի հասել այդ ցուցանիշին, այնուհանդերձ էապես գերազանցում է նախորդ տարվա վերջի մակարդակը։ Նշենք, որ 2015թ. դեկտեմբերին այն ընդամենը 2 տոկոսի սահմաններում էր»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4528 դիտում
10:20 25-05-2016
Ադրբեջանական բանկերը վարկեր չեն տրամադրում Արցախին սահմանակից շրջանների բնակիչներին. «Հայոց աշխարհ»
Այս բաժնից
946 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1225 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2509 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ