211652_close_icon
views-count68535 դիտում article-date 19:11 11-05-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Արցախի առաջնագծից. հաղթանակած բանակի զինվորն ու սպան ժպիտով էլ են «սատկացնում» ազերի բաշիբոզուկներին

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ճիշտ է, հարաբերական անդորր է՝ շնորհիվ սահմանը պահող հայ առյուծ-զինվորների, ժամկետային զինծառայողների ու Արցախի պաշտպանության բանակի սպաների, սակայն անգամ հանգստի ժամին առյուծ-տղերքը աչալուրջ են, քանի որ գիտեն՝ թշնամին նենգ է, ով պատրաստ է անգամ քնած ժամանակ հարձակվելու խաղաղ բնակիչների վրա: Արցախի պաշտպանական դիրքերում այս օրերին ոչ միայն կարող ես լսել հայոց հաղթական երգն ու պարը, այլ նաև բազմաթիվ զինվորների շուրթերից կլսես մեծն բանաստեղծ Հովհաննես Շիրազի հայտնի բանաստեղծությունը. Մենք խաղաղ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ, Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ: Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+

Նմանատիպ նյութեր