78415 դիտում
15:24 10-05-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԱՌԱՋՆԱԳԾԻՑ. հաղթանակած բանակի զինվորն ու սպան ասում էին. «Դուք թիկունքը պինդ պահեք, մենք սահմանները կպահենք անառիկ»
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ազերի թափթուկների կողմից ապրիլի սկզբին սանձազերծված պատերազմից հետո ողջ հայությունը համոզվեց, որ իր պահապան հրեշտակը ոչ թե գերտերություններն են, այլ հայոց սահմանները անառիկ պահող ժամկետային զինծառայողն ու պաշտպանության բանակի սպան:
Այս օրերին հաղթանակած բանակի զինվորը, սպան, կամավորականն ու երկրապահը մեկ բռունցք դարձած ոչ միայն ամրացնում են դիրքերը, այլև հենց սահմանագծում՝ ազերի բորենիների քթի տակ հնչեցնում են հայրենասիրական երգն ու պարը, ավանդական «Քոչարու» մասին էլ խոսք չկա:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորները հենց առաջնագծից միայն մեկ բան էին ասում. «Ժողովուրդ ջան, հավատացեք, որ մենք ամուր ենք ու էլ ավելի ենք ամրապնդվում, երբ իմանում ենք, որ դուք մեր թիկունքն ամուր եք պահում: Ձեր ուղարկած սննդամթերքն ու օգնությունները օրը մեջ Արցախի կառավարության պատասխանատուները հասցնում են դիրքեր»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 216+
216+