3402 դիտում
10:34 11-05-2016
Երրորդմասցի Լյովիկի և երկու ընկերների սպանության գործի շրջանակներում 57 վկա է ներգրավված. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Երրորդմասցի Լյովիկի և երկու ընկերների սպանության գործով դատական նիստը երեկ կրկին հետաձգվել է՝ ամբաստանյալների պաշտպաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի բացակայության պատճառով։ Երրորդմասցի Լյովիկի և երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող Վահան Հակոբյանի. Սարգիս Գրիգորյանի ու Սարգիս Հախանումյանի պաշտպանները զանգել և տեղեկացրել են, որ հիվանդության պատճառով չեն կարող ներկայանալ դատական նիստին։
Նախորդ դատական նիստին մայիսի 3-ին սույն գործով մեղադրող դատախազները հրապարակեցին մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որից հետո ամբաստանյալները հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել՝ նշելով միայն, որ մեղավոր չեն և սպանության հետ որևէ կապ չունեն։
Երեկվա նիստում նախատեսվում էր, որ կհարցաքննվեն սույն գործով վկաները։ Գործով վկաները 57-ն են»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2776 դիտում
10:13 27-07-2016
Շարունակվել է Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»