1333 դիտում
13:43 11-05-2016
Ըստ հաղորդման՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողը բռնության գործադրմամբ գումար է շորթել
Քաղաքացի Քնարիկ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից բռնության գործադրմամբ գումար շորթելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Քնարիկ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթ Նարեկ Պ.-ի խնդրանքով 2016թ. ապրիլի 25-ին՝ ժամը 14:30-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, հանդիպել է վերջինիս կնոջ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Քրիստինե Հ.-ի հետ, նստել է վերջինիս մեքենան, ով անմիջապես փակել է մեքենայի դռները, գնացել ամայի տարածք:
Այնուհետև Քրիստինե Հ.-ն մեղադրել է իրեն ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու, նրան սեռական հիվանդությամբ վարակելու և նրա միջոցով իրեն ևս վարակելու մեջ ու բուժման ծախսերի համար, իրեն սպանելու սպառնալիքով և իր նկատմամբ բռնություն գործադրելով, պահանջել է 100 հազ. ՀՀ դրամ, սակայն ինքը տվել է 30 հազ. ՀՀ դրամ, որը ստանալուց հետո միայն հիշյալ հիմնարկի աշխատակիցը թույլ է տվել իրեն հեռանալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
817 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
646 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
760 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված