211652_close_icon
views-count5309 դիտում article-date 13:26 11-05-2016

Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ. Daily Mirror

Անգլիական «Չելսին» միացել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին: Ըստ բրիտանական Daily Mirror պարբերականի, հայ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ: Նշվում է, որ «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է օգտվել այս իրավիճակից և առաջիկա ամռանը ֆուտբոլիստին շահավետ առաջարկ անել: Մխիթարյանին ցանկանում են ձեռք բերել նաև «Յուվենտուսը» ու «Արսենալը»: Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից: Այս մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 խաղի, դարձել 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ: Ըստ Transfermarkt.de կայքի, Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 30 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր