211652_close_icon
views-count1987 դիտում article-date 15:40 11-05-2016

Մենք փոքր, հպարտ, ուժեղ և մեծ հեռանկար ունեցող երկիր ենք, բայց ոչ երբեք` քոսոտ. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ԳԱԱ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին հակադարձում է «Խորենացիով»՝ ասելով: Այն է՝ մենք փոքր, բայց հպարտ երկիր ենք: Ըստ նրա` մեր երկրում էլ միշտ կատարվել և կատարվում են բաներ, որոնք մեզ իրավունք են տալիս քաղաքակրթության մեջ վստահաբար մեր տեղն ունենալ: Ինչ վերաբերում է զենք արտադրելու մեր հնարավորություններին, ապա Հայաստանը, ըստ ԿԳՆ նախարարի, կարող է, ինչպես ժամանակին, ունենալ ռազմաարդյունաբերական համալիր: «Որտեղ մենք կարող ենք մեր ռազմավարական դաշնակիցների, մեր բնական դաշնակիցների, մեր գործընկերների հետ մասնակցել այդ գործընթացներին: Մի կոմպոնենտով խորանալը հնարավորություն կտա Հայաստանին շուկա դուրս գալու»,- հայտարարեց Լևոն Մկրտչյանը:

Նմանատիպ նյութեր