1720 դիտում
16:44 20-12-2023
էս ինչ «բեսպրեդելի» երկիր բերին. ժողովրդավարական, հպարտ քաղաքացիներ, հեսա քո հպարտ քաղաքացին, մենք ենք հպարտ քաղաքացին. Նորատուսի բնակիչ. Aravot.am
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում շարունակվում է բնակիչների բողոքի ցույցը՝ ի պաշտպանություն ձերբակալված 26 համագյուղացիների: «27 հոգի հիմա Երեւան են, ինչի՞ համար: Եթե օրենք կա էս երկրում, ինչի համար ես դու գյուղացուն ծեծում, տանում: Կարող է իր կնոջ հետ կռվել, եկել ստեղ կանգնել է, ինչի՞ համար ես բռնում, ի՞նչ հանցագործություն է արել: Հա, էս ամեն ինչը էսօր ձերն է, ամեն ինչ ձեզ թույլատրվո՞ւմ է, սենց երկիր չեն պահում: Մարդը կանգնել է, ոչ մի խնդիր չի եղել, հասկացանք ծովը, էլի խոչընդոտը իրենցից եղավ, ուզում եք «վաբշե» բախումների գնա՞նք, գնա՛նք: Չկա՛ Նորատուս, չկա՛ Հայաստան»,- լրագրողների ետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:
Մի ուրիշ երիտասարդ էլ հավելեց, որ ոստիկանները նավակների վրա խեղդում էին ձկնորսներին: Այս հայտարարությունից հետո առաջին ցուցարարը նորից շարունակեց. «Ասում են՝ մեզ հասնում է, բա ոնց, միլիցիայի երկիր ենք, մեզ ամեն ինչ հասնում է, որտեղ է օրենքը, ինչ օրենք, խնդրում եմ՝ գան, ինձ ձերբակալեն, տանեն, էս ինչ «բեսպրեդելի» երկիր բերին: Ժողովրդավարական, հպարտ քաղաքացիներ, հեսա քո հպարտ քաղաքացին, մենք ենք հպարտ քաղաքացին»:
Ցուցարարի խոսքով, Շրջակա միջավայրի փոխնախարարի հետ համաձայնության էին եկել, որ թույլատրեն մինչեւ դեկտեմբերի 25-ը ձկնորսությունը. «Պայմանավորվածությունը գնացել է փոխնախարարի հետ, մինչեւ ամսի 25-ը համաձայնության ենք եկել, ժողովրդով խնդրվանք, ասինք ՝թողեք Նոր Տարի անենք, էս երեք, չորս տարի Նոր Տարվանից տեղեկություն չունենք, սգի մեջ ենք, իրենք կարող է էդ 5000 զոհը տված, ուրախացած, բայց մեր համար սուգ էր։ Էգսի օրը եկան, մարդկանց ցանցերը հավաքեցին, բա քո պայմանավորվածությունը որտե՞ղ էր, դու փող դրե՞լ էիր, որ հավաքեցիր էդ ցանցերը: Էսօր էլ ոստիկաններն եկան, ինչ ուզեցին, արեցին: Մենք՝ բոլորով, պատրաստ ենք, հլը կնանիք իրանց պատառաքաղները չվերցրած, պատառաքաղ, որ ասում եմ, էդ կովի պատառաքաղն եմ ասում: Մեծ ու փոքր ձերբակալեք, ավելի լավ, Ալիեւը «զատո» Նորատուսից էր վախենում, հանգիստ Նորատուսն էլ կգրավի ու վերջ, էլ խոսալու բան չունենք»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իրավապահները հատուկ գործողություններ իրականացնելու արդյունքում նորատուսցի 26 ձկնորսի են ձերբակալել: Ձկնորսները նախօրեին ոստիկանների հետ միջադեպ են ունեցել ձկնորսության արգելքի պատճառով: ՔԿ-ն միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12.40-ին, Գեղարքունիքի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։
Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նավակներով մոտեցած անձանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4010 դիտում
10:34 19-03-2017
ԱՄՆ-ում մահացել է լեգենդար ռոք-երաժիշտ Չաք Բերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից