Դենիս Սուարեսը տեղափոխվում է «Բարսելոնա»
«Վիլյառեալի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Թիմերն արդեն համաձայնեցրել են 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային կետերը:
Նախատեսվում է, որ եթե Սուարեսը Եվրո-2016-ին մասնակցելու համար հավաքականից հրավեր չստանա, ապա Իսպանիանի Գավաթի եզրափակիչ խաղից հետո կժամանի Բարսելոնա, գործարքն ավարտելու համար:
Թիմերը պայմանագրում կետ են ներառել, ըստ որի «Վիլյառեալը» որոշակի տոկոս կստանա, եթե «Բարսելոնան» Սուարեսին երկու տարվա ընթացքում վերավաճառի: