4122 դիտում
20:28 11-05-2016
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Գևորգյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկան հասակում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Գևորգյանը:
Կոմպոզիտոր, ջութակահար Յուրի Գևորգյանը ծնվել է 1931 թվականի հուլիսի 15-ին, Թբիլիսիում: 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան՝ ջութակահարի մասնագիտությամբ, այնուհետև, ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ կոմպոզիցիայի բաժնում, Էդվարդ Միրզոյանի դասարանում:
Հեղինակ է մի շարք երաժշտաբեմական, սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ երկերի, որոնց թվում են՝ «Խարույկ», «Վերք Հայաստանի», «Տառո» օպերաները, «Սիմֆոնիան», «Սիմֆոնիետան», մանկական և պատանեկան պիեսների ժողովածուները՝ դաշնամուրի և ջութակի համար, մանկական և էստրադային երգերը, Վ. Տերյանի խոսքերով գրված երկու ռոմանս՝ սոպրանոյի և դաշնամուրի համար և այլ ստեղծագործություններ:
Յուրի Գևորգյանը երկար տարիներ (1960-2002 թթ.) դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ՀՊՄՀ պրոֆեսոր էր:
ՀՀ մշակույթի նախարարությունը խորապես սգում է անվանի կոմպոզիտորի և մանկավարժի կորուստը, ցավակցում հանգուցյալի հարազատներին և մտերիմներին:
Նմանատիպ նյութեր
4361 դիտում
19:38 23-08-2019
Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը
2354 դիտում
15:42 15-01-2015
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը
8644 դիտում
19:12 08-08-2016
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Թերեզա Միրզոյանը
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված