2426 դիտում
22:33 11-05-2016
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 14,6 մլն եվրո գումարի չափով վարկ կտրամադրի` Գյումրիի փողոցների վերակառուցման և լուսավորության համար
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսավորում է Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրիի փողոցների վերակառուցման ծրագիրը՝ տրամադրելով 14,6 միլիոն եվրո գումարի չափով սուվերեն վարկ:
Ֆինանսավորումը կտրամադրվի քաղաքի հիմնական փողոցների վերակառուցման և փողոցային լուսավորության արդիականացման համար, և կհատկացվի երեք տրանշներով:
Վարկային համաձայնագիրը կնքվել է այսօր Լոնդոնում, ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ժամանակ, Հայաստանի փոխվարչապետ՝ Վաչե Գաբրիելյանի, և Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով ՎԶԵԲ-ի տնօրեն՝ Ֆրանսիս Մալիժի կողմից:
Փողոցների վերակառուցման ծրագիրը կներառի նոր ասֆալտապատ մայթեր, կատարելագործված դրենաժային ենթակառուցվածք, հետիոտներիի համար բարելավված հարմարություններ և ընդհանուր ճանապարհային անվտանգության բարելավում: Փողոցային լուսավորության արդիականացումը ներառում է նոր` էներգաարդյունավետ լուսադիոդային /LED/ լուսավորություն, վերահսկողության և մոնիտորինգի համակարգ, սյուների փոխարինում և վերանորոգում, ինչպես նաև սնուցման մալուխների փոխարինում:
Սա կկրճատի էլեկտրաէներգիայի սպառումը և նվազագույնի կհասցնի շահագործման և տեխսպասարկման ծախսերը, որի արդյունքում կբարձրանա սպասարկման որակը և կբարելավվի բնապահպանական չափանիշներին համապատասխանությունը: Ակնկալվում է, որ լուսադիոդային նոր լուսավորությունը զգալիորեն կկրճատի էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը և կհանգեցնի քաղաքապետարանի համար էլեկտրաէներգիայի տարեկան ծախսերի խնայողությանը:
Գյումրին, որը գտնվում է Երևանից դեպի հյուսիս-արևմուտք մոտ 125 կմ հեռավորության վրա, կարևոր տնտեսական կենտրոն է, որի առևտրային նշանակությունը էլ ավելի կմեծանա բարելավված քաղաքային ենթակառուցվածք ունենալու շնորհիվ: Ծրագիրը կնպաստի, որպեսզի Գյումրիի 146,000 բնակիչներն ու այցելուները ավելի լավ և անվտանգ փողոցներ վայելեն:
Ծրագիրը ներդրումային դրամաշնորհների տեսքով 7.3 մլն եվրո ընդհանուր գումարի համաֆինանսավորում կստանա ՎԶԵԲ-ի Բաժնետերերի հատուկ հիմնադրամից և այլ միջազգային դոնորներից: Ներդրմանը նախորդող տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը իրականացվել է Ավստրիայի կառավարության կողմից տրամադրված՝ տեխնիկական համագործակցության միջոցներով:
ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար՝ Մարկ Դեյվիսն ասել է. «Այս կարևոր ծրագիրը զգալիորեն կբարելավի Գյումրիի բնակիչների անվտանգությունն ու կյանքի որակը: Սա նաև մասնավոր հատվածի ներգրավման միջոցով ենթակառուցվածքների որակի բարձրացման հիանալի օրինակ է»:
1992թ.-ին Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1 մլրդ եվրո 149 ծրագրերում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ինչպես նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:
Նմանատիպ նյութեր
1571 դիտում
14:27 05-05-2022
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 22.6 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին
1132 դիտում
15:11 04-04-2023
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 92 միլիոն 300 հազար եվրո վարկ կտրամադրի ՀՀ-ին
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին