211652_close_icon
views-count10633 դիտում article-date 10:26 12-05-2016

Հանրապետությունում ավարտվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսալցման աշխատանքները. Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը աշխատանքներին հետևում է օնլայն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամբողջությամբ ավարտվել են Երևանից մինչև ԼՂՀ սահման ավտոճանապարհի փոսալցման աշխատանքները: Սիսիանի Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորիսի սահման այդ աշխատանքներն ամբողջությամբ իրականացրել է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը` Արմեն Անդրեասյանի գլխավորությամբ, իսկ Գորիսի սահմանից մինչ ԼՂՀ այդ աշխատանքները կատարել է «Ոսմար» ՍՊԸ-ն` Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղացող անձրևների հետևանքով աշխատանքները դեռևս շարունակվում են Աշոցքի տարածաշրջանում (5 օր հետո կավարտվեն) և Դիլիջան-Ֆիոլետովո ավտոճանապարհին(2 օր հետո կավարտվեն): Դիլիջան-Իջևան, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի փոսալցման աշխատանքները կատարել է «Հաղարծին» ՍՊԸ-ն Գառնիկ Մանթաշյանի գլխավորությամբ, Վանաձոր-Դիլիջան հատվածի մեծ մասի աշխատանքները կատարել է «Լոռի» ՃՇՇ-ն Արայիկ Վարդանյանի գլխավորությամբ: Սևանի, Վարդենիսի և Ալավերդու տարածաշրջանում կան ճանապարհահատվածներ, որտեղ փոսալցման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ այդ ճանապարհները ներառված են 2016 թվականի հիմնանորոգման ծրագրում, որի շրջանակներում կկատարվի կապիտալ վերանորոգում: Բացի փոսալցման աշխատանքները ճանապարհաշինարարները կատարում են նաև արգելապատնեշների վերանորոգման աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում դրանք ուղղվում են, ներկվում, ամրացվում են լուսաանդրադարձիչներ, որոնք երեկոյան ժամերին ավելի ցայտուն են ընդգծում ճանապարհի ուղղությունը և երթևեկությունը դարձնում են ավելի անվտանգ: Այս աշխատանքներին զուգահետ կատարվում են նաև ճանապարհների կողնակների հարթեցման, կողային առուների մաքրման, ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներ: Աշխատանքների ամբողջ ընթացքը գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական և խիստ հսկողության ներքո: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր