54144 դիտում
11:18 12-05-2016
Հակառակորդի կրակոցից զոհված Արմենի ծնողներն այնքան են զավակ ունեցել, մինչև ծնվեր տղա, և Արմենը նրանց միակ որդին էր. մանրամասներ
Մայիսի 10-ի երեկոյան հակառակորդի արձակած կրակոցից զոհված 20-ամյա Արմեն Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր: Սոցիալապես շատ ծանր պայմաններում ապրող ընտանիքից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ ընտանիքում 3 աղջիկ են, 1 տղա, ով Արմենն է եղել, և ծնողներն այնքան են զավակ ունեցել, մինչև որ ծնվեր տղա զավակ, և հենց Արմենն էլ ընտանիքի միակ որդին էր:
Արմենի մայրը վատառողջ է, հայրն էլ արտագնա աշխատանքի է, անգամ գյուղապետը և հարազատները չեն կարողացել հեռախոսազանգով լուրը հայտնել և ասել են, թե նա վիրավոր է, սակայն լրատվամիջոցներից հայրը տեղեկացել է որդու զոհվելու մասին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է և խոնարհվում:
Նմանատիպ նյութեր
6941 դիտում
14:24 17-07-2022
Արմենը ձերբակալվել էր ՌԴ-ի «դաբրոյով», բայց ՌԴ ԱԳՆ-ին հետաքրքիր չեն Արմենի և նրա նման մարդիկ. Գագիկ Համբարյան
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից