211652_close_icon
views-count15132 դիտում article-date 10:17 18-03-2016

Հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա Արտյոմը ընտանիքի միակ տղան էր, արտագնա աշխատանքի մեկնած հորը մեծ դժվարությամբ են հայտնել լուրը. մանրամասներ

Արցախում հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վնասվածք ստացած 20-ամյա Արտյոմ Վարդերեսյանը ընտանիքի միակ տղան էր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանը: Ասաց, որ Արտյոմը իրենից փոքր երկու քույր ունի: Ընտանիքի հողագործական աշխատանքներով է զբաղվում: Երեք ամիս էր մնացել, որ Արտյոմը տուն վերադառնար: Հայրն էլ արտագնա աշխատանքի է եղել, նրան հայտնել են լուրը եւ այսօր կվերադառնա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 17-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արտյոմ Արսենի Վարդերեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր