4479 դիտում
12:56 12-05-2016
Եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը. Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեր Էնդրյուն հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ ամբողջովին հավատարիմ են մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման հարցում իրենց հանձնառությանը: Հայտարարությունը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական [url=http://www.osce.org/mg/239696]կայքում[/url].
«Շփման գծում վերջին բռնությունների և լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտության լույսի ներքո մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Մեր արտգործնախարարները պատրաստ են նպաստել հանդիպմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Նրանց հիմնական նպատակն է լինելու կրկին ամրապնդել հրադադարի ռեժիմը և հասնել վստահության վրա հիմնված միջոցներով համաձայնության, որպեսզի հանուն համապարփակ կարգավորման ստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ վերականգնելու համար բանակցությունները՝ հիմնված քննարկվող տարրերի ու սկզբունքների վրա:
Բռնությունների շարունակության դեպքում բանակցություններում հաջողություն չի կարող լինել, ինչպես նաև առանց բանակցային գործընացի չի կարող լինել խաղաղություն: Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությունը զինված կարգավորում չի կարող ունենալ»:
Նմանատիպ նյութեր
2598 դիտում
20:44 12-12-2015
Ջեյմս Ուորլիք. Եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը
3771 դիտում
18:31 16-10-2017
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»