4465 դիտում
16:37 12-05-2016
Պենտագոնը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին խոստանում է պաշտպանել Իրանի բալիստիկ սպառնալիքներից
ԱՄՆ-ն մտադիր է պաշտպանել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին Իրանի բալստիկ հրթիռներից, քանի դեռ իրանական իշխանությունները շարունակում են զարգացնել իրենց բալիստիկ ծրագիրը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ռոբերթ Ուորքը, փոխանցում է Ria Novosti-ն:
Վերջինս, հանդես գալով Ռումինիայի Դևեսելու շրջանում ամերիկյան Aegis Ashore ՀՀՊ-ների տեղակայման հանդիսավոր արարողությանը, կրկնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգի խոսքը, որ ամերիկյան համակարգերը չեն սպառնում նաև Ռուսաստանի ռազմավարական անվտանգությանը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուս-ռումինական պետական սահմանին ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը սպառնալիք է հանդիսանում Ռուսաստանի համար:
«Այս պատմության հենց սկզբից էլ մենք ասել ենք, որ փորձագետների կարծիքով, ինչպես նաև մենք ենք դրանում վստահ, անկասկած, Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը սպառնում է ՀՕՊ հակամարգերի տեղակայումը»,-նշել էր Պեսկովը:
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրանկ Ռոուզը հայտարարել էր, որ ամերիկյան ՀՀՊ համակարգերի առկայությունը Եվրոպայում ուղղված չէ Ռուսաստանի դեմ և չի վնասում նրա ռազմավարական ներուժը:
Նմանատիպ նյութեր
5091 դիտում
15:25 04-02-2018
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում իր դաշնակիցներին զենիթային որևէ համակարգ չի մատակարարում
1195 դիտում
17:17 10-03-2024
Բրիտանիան խոստացել է Հայաստանին պաշտպանել Ռուսաստանի «սպառնալիքներից»
2228 դիտում
11:57 14-12-2016
ՆԱՏՕ-Ռուսաստան կոնֆլիկտը 2017 թ-ի գլխավոր սպառնալիքներից մեկը կլինի. փորձագետներ
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
487 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1096 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN