4596 դիտում
22:02 12-05-2016
Մարմնական ծանր վնասվածքներ ստացած զինվորների ծնողներին տեղեկացրեցին, որ հիվանդների տեղափոխումն արտերկիր ռիսկեր և վտանգներ է պարունակում
Ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած, բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող վիրավոր զինծառայողների առողջական վիճակի գնահատման և հետագա բուժման ռազմավարությունը որոշելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խմբի հերթական քննարկումը տեղի ունեցավ Արմեն Մուրադյանի մոտ` վիրավոր զինվորներ Արման Լազգյանի և Ռուբեն Առաքելյանի հարազատների մասնակցությամբ։
[b] Երկուսի ծնողներն էլ ցանկություն են հայտնել նրանց բուժումը շարունակել արտերկրում։ [/b]
Խմբում ընդգրկված հանրապետության առաջատար և գլխավոր մասնագետներն արձանագրեցին, որ մինչև այժմ երկու վիրավորի բուժումը «Էրեբունի» ԲԿ-ում կազմակերպվել է պատշաճ մակարդակով։ Ներկայացնելով հիվանդների ներկայիս վիճակը` ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին, ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արտակ Հովհաննիսյանը նշեցին, որ երկու դեպքում էլ կա առողջական վիճակի դրական տեղաշարժ։
Մանրամասն անդրադառնալով վիրավորների ներկայիս վիճակին` մասնագետները ներկայացրեցին նրանց հետագա բուժման ռազմավարությունը։
Քննարկման արդյունքում ծնողները համոզվեցին, որ իրենց զավակների բուժումը Հայաստանում հնարավոր է ամբողջ ծավալով շարունակել։ Միաժամանակ ծնողներին տեղեկացրեցին, որ հիվանդների տեղափոխումն այսօր ռիսկեր և վտանգներ է պարունակում։
«Հայաստանում հնարավոր է բուժել և անել այն ամենը, ինչ այլ երկրում պետք է կատարեն։ Հայկական «Քրոս» (կարմիր խաչ) առողջության կենտրոնում ես ականատես եղա, թե գլխուղեղի թափանցող վնասվածքով երիտասարդն ինչպես է արդեն ինքնուրույն քայլում»,-ասաց նախարարը` նշելով, որ բոլորի նպատակը նույնն է՝ զինվորների արդյունավետ բուժումը։
Ծնողները ևս հայտնեցին իրենց տեսակետները։ [b]Տեղեկանալով առկա բոլոր ռիսկերի և վտանգների մասին, ընդունելով, որ իրենց տղաների բուժումը ողջ ծավալով հնարավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, պնդեցին բուժումն արտերկրում շարունակելու իրենց ցանկությունը։
[/b]
Արմեն Մուրադյանը հայտնեց, որ նախարարությունը կաջակցի զինվորների տեղափոխման գործընթացի մեթոդաբանությունը, անհրաժեշտ պայմաններն ու պահանջներն ապահովելու գործում։ Միաժամանակ աշխատանքներ են տարվելու բարերարներ գտնելու ուղղությամբ, քանզի [b]այն դեպքերում, երբ հնարավոր է Հայաստանում բուժել՝ պետական ֆինանսավորում չի նախատեսվում։[/b]
Նմանատիպ նյութեր
12387 դիտում
08:42 26-01-2020
Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան
2156 դիտում
15:30 23-08-2019
Ակնհայտ է, որ հանքի շահագործումը պարունակում է խոշոր բնապահպանական ռիսկեր. «Հայկական Վերածնունդ»
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան