211652_close_icon
views-count71573 դիտում article-date 10:19 16-02-2024

Արտակարգ ու ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ 45-ամյա որդին ոչ սթափ վիճակում մարմնական վնասվածքներ է հասցրել իր ծնողներին․ հայրը տեղում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել  Ալավերդու  բժշկական կենտրոնից  և հայտնել են, որ փետրվարի 10-ին ժամը 15։00-ի սահմաններում իրենց մոտ են տեղափոխել Լոռու մարզի բնակիչ 76-ամյա Սամվել Վ․-ի դին, ով, ըստ հարազատների, իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հովասափյանը։ 

Նույն օրը դատաբժիշկ-փորձագետի նախնական եզրակացության համաձայն հարազատների կողմից իրենց մոտ տեղափոխված Սամվել Վ․-ի դիակի վրա հայտնաբերվել են ձախ ոտքի ազդրի ստորին երրորդականի առաջնամիջայինի կտրած, ձախ ակնակապիճի արյունազեղում և քերծվածքներին նմանվող այլ վնասվածքներ ու հավանաբար մահը վրա է հասել  մարմնական վնասվածքների արդյունքում:  
  
Դեպքի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ուլուխանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ Սամվել Վ․-ին մարմնական վնասվածքներ է հասցրել վերջինիս որդին՝ Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Նորայր Վ․-ն, ով նույն օրը հայտնաբերվել և հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Թումանյանի քննչական բաժին:
 
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ Նորայր Վ․-ն ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի քննչական և բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներին արդյունքում պարզվել է, որ Սամվել Վ․-ի մահվանը նախորդող ընթացքում վերջինիս որդին՝ Նորայր Ս․-ն իրենց տանը ակնհայտ ոչ սթափ և ագրեսիվ վիճակում անհիմն վիճաբանել է մոր՝ 76-ամյա Անժելա Ս․-ի հետ, ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, հիմնականում գլխի շրջանում, ինչի հետևանքով էլ մայրը վնասվածքներ է ստացել։ 

Մայրը ոստիկանության Թումանյան բաժին է հրավիրվել և հաստատել ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները, իսկ այդ ժամանակ էլ վերջինիս ակնակապիճների հատվածներում ակնհայտորեն երևացել են կապտուկներ:   

Արդեն ոստիկանությունում կնոջ ինքնազգացողությունը վատացել է և ոստիկանները տեղում բուժօգնություն են ցուցաբերել նրան, ապա ահազանգել  շտապօգնություն,  որտեղից ժամանած բժիշկների հերթապահ խումբը օգնություն է ցուցացեբել։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում  Նորայր Վ․-ն դարձյալ լինելով ոչ սթափ վիճակում իրենց տանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հորաքրոջ որդու՝ Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Կարեն Վ․-ի հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին, գլխով 1 անգամ հարվածել նրա քթին պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ այդ ընթացքում  Նորայր Վ․-ի քրոջ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Թ․-ն իրավիճակը հանդարտացնելու նպատակով գրկել է Նորայր.Վ․-ին, որի ընթացքում էլ վերջինիս անկանոն շարժումներ կատարելու հետևանքով կորցրել է հավասարակշռությունը, դեմքով հարվածել պատշգամբի փայտյա բազրիքին՝ քթի շրջանում ստանալով վնասվածք:  

Նշված վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր