211652_close_icon
views-count20802 դիտում article-date 23:31 13-05-2016

«Ռեալը» ողբերգական իրադարձությունների առթիվ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Մադրիդի «Ռեալը» Իրաքում թիմի ֆան-ակումբի վրա [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/13/85066/]հարձակման [/url]առթիվ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: «Ակումբը մեծ ցավ է ապրում Իրաքում սարսափելի ահաբեկչության առթիվ, որի արդյունքում «Ռեալի» 16 երկրպագու է զոհվել և ևս 20-ը վիրավորվել են: Ակումբը իր խորը վիշտն է հայտնում և ցավակցություն հայտնում զոհերի հարազատներին ու մտերիմներին: Ակումբը իր զորակցությունն է հայտնում Իրաքի ժողովրդին, որը տառապում է բռնություններից: Վաղը «Ռեալի» խաղացողները խաղադաշտ կմտնեն սև թևկապներով` ի նշան հարգանքի և վշտի: Ֆուտբոլում և սպորտում միշտ պետք է գերիշխի համախմբվածությունն ու ներդաշնակությունը, որոնց հետ ահաբեկչության ոչ մի տեսակ չի կարող մրցակցել: Այսօր «Ռեալի» երկրպագուները ամբողջ աշխարհում սգում են այդ հարձակման զոհերի համար», նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր