211652_close_icon
views-count8804 դիտում article-date 21:59 18-05-2018

«Շիրակ» ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասված է. ««Շիրակ ՖԱ»-ն և ՀՖՖ-ն ունեն արբիտրաժային համաձայնություն և բոլոր վեճերը պետք է քննվեն արբիտրաժային դատարանների կողմից։ Հաշվի առնելով այն, որ կողմերը չեն սպառել Արբիտրաժային համաձայնության շրջանակներում Արբիտրաժ դիմելու իրավունքը, բոլոր նյութերը, որոնք կարող են կազմել արբիտրաժային վարույթի նյութեր գաղտնի են և կողմերից որևէ մեկը իրավունք չունի հրապարակել այդ վարույթների համար հիմք հանդիսացող նյութերը մինչև Արբիտրաժի կողմից վերջնական որոշման կատարումը։ Այդ պատճառով այն նյութերը, որոնք ներկայացվելու և քննարկվելու են արբիտրաժում, չեն կարող հրապարակվել ՀՖՖ-ի և «Շիրակ ՖԱ»-ի կողմից։ Հատկապես ՀՖՖ-ն իրավունք չունի հրապարակել ձայնագրություններ, փաստաթղթեր, որոնք վերաբերվելու են արբիտրաժային վարույթին», ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/18/1096347/]կայացել է[/url] ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանի հանդիպումը լրագրողների հետ, որի ընթացքում լրագրողներին ներկայացրել են «Շիրակի» գործով փաստերը, խոսակցությունների «screen shoter»-ը, լրագրողները լսեցին նաև ձայնագրությունները:

Նմանատիպ նյութեր