1553 դիտում
19:47 16-05-2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում` Եվրոպական խորհրդարանի պատգամավորի հետ
Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտի հետ:
Խորհրդարանականները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ խոսել է բանակցային գործընթացից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերող հարցեր:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտը նշել է, որ նախատեսում է կրկին գալ Հայաստան եւ փորձել օգտակար լինել՝ Հայաստանի խնդիրները Եվրոպական խորհրդարանում ավելի օբյեկտիվ ներկայացնելու համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
568 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
970 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում