211652_close_icon
views-count18416 դիտում article-date 23:40 16-05-2016

Ֆրանսիայից նավարկության է դուրս եկել 1 միլիարդ եվրո արժողությամբ աշխարհի ամենամեծ զբոսանավը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Աշխարհի ամենամեծ՝ «Harmony of the seas» անվանումով ավելի քան շքեղ զբոսանավը նախօրեին դուրս է եկել ֆրանսիական Սեն-Նազեր քաղաքի նավահանգստից և սկսել իր առաջին ծովագնացությունը: Մոտ 1 միլիարդ եվրո արժողությամբ «Harmony of the seas» զբոսանավի լայնությունը 66 մ է, երկարությունը՝ 362 մ: 2 հազար հոգանոց անձնակազմից բացի նավում կարող են տեղավորվել 6,4 հազար ուղևոր: Զբոսանավն ունի սահադաշտ, խաղատուն, 1,4 հազար նստելատեղով թատրոն, մարզադահլիճներ, բասկետբոլի դաշտ, ատրակցիոններ, 12 հազար տարբեր բույսերով այգի: Նավը ուղևորվում է դեպի Մեծ Բրիտանիա, որտեղ նավ կբարձրանան առաջին ուղևորները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր