211652_close_icon
views-count3019 դիտում article-date 22:12 14-01-2016

Ֆրանսիայում վաճառքի է հանվել Չերչիլի` 2 մլն եվրո արժողությամբ զբոսանավը

Ֆրանսիայում վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին պատկանող զբոսանավը։ Այս մասին հայտնում է BBC-ն: Աղբյուրի պնդմամբ` զբոսանավը գնահատվել է 2 մլն եվրո: Զբոսանավի վաճառքով զբաղվում է Coldwell Banker գործակալությունը, որը մասնագիտացած է առանձնատների ու ամրոցների վաճառքով։ Նշենք, որ 42 մ երկարությամբ նավը կառուցվել է 1936 թվականաին, այն կարող է տեղակայել 60 ուղևոր, որտեղ կան նաև 6 առանձին հարմարավետ VIP խցեր։Դիտահարթակների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1000 քմ։ Հիշեցնենք, որ զբոսանավը քաղաքական գործչի մահից հետո բազմաթիվ անգամ է փոխել տերերին, մինչև 10 տարի առաջ այն չի գնել Ֆրանսիայի բնակչուհի Միրեյ Յուեն:

Նմանատիպ նյութեր