211652_close_icon
views-count2797 դիտում article-date 22:29 17-05-2016

Խուան Ռիկելմե. Արգենտինան ոչինչ չի նվաճում, քանի որ Մեսին մենակ է խաղում

Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Ռոման Ռիկելմեն իր կարծիքն է հայտնել հավաքականում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի դերի մասին: «Մեսիի պես խաղացող այլևս ոչ մի տեղ չկա: Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, բայց Մեսին բարձր է: Եթե նա վնասվածք չստանա, մենք կնվաճենք Ամերիկայի Գավաթը: Իսկ թե ինչու Արգենտինայի հավաքականը մինչ այժմ տիտղոսներ չի նվաճել, ապա պատճառն այն է, որ Մեսին մենակ է խաղում», ասել է Ռիկելմեն:

Նմանատիպ նյութեր