211652_close_icon
views-count7629 դիտում article-date 14:25 18-05-2016

Հրապարակվել են Լվովում հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած վիճաբանության ու ծեծված ադրբեջանցիների լուսանկարները

Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 16-ին մի խումբ հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած վիճաբանության ու հայերի կողմից, մեղմ ասած, ծեծված ադրբեջանցիների լուսանկարներն են հայտնվել սոցցանցում: Շահրիյար Մահարամովը, Ռաջաբ Մահարամովը, Ռուսլան Մամեդովը, Իլգար Մահարամովը, Ռաշադ Մամեդովին և Վուսալ Ջալալովը տեղափոխվել են հիվանդանոց մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/17/85366/]տեղեկացրել [/url]էինք, որ միջադեպը տեղի էր ունեցել Լվովի սրճարաններից մեկի մոտ: Unian.net-ի փոխանցմամբ՝ մարմնական վնասվածքներ էին ստացել 6 հոգի: Ականատեսները պատմել էին, որ ծեծկռտուքին մասնակցել էր մոտ 20 մարդ: Սա պատասխանն էր օրեր առաջ Լվովում Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հանդեպ Ադրբեջանի թիմի սադրանքին ու հարձակման փորձին այն բանից հետո, երբ Դավիթը ադրբեջանցու հետ մենամարտում հաղթանակ տարավ: Հիշեցնենք, որ արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի ավագ եղբայրն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր