ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հանդիպում ունեցան պաշտպանության նախարարությունում
Մայիսի 17-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2016թ. աշխատանքային պլանի համաձայն հանդիպում ունեցան ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանի հետ:
Հանդիպման ընթացքում Սեդրակ Սեդրակյանը ռազմական կցորդներին է ներկայացրել ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության ստեղծման պատմությունը, գործառույթները և գործունեությունը, պատասխանել է ռազմական կցորդներին հետաքրքրող հարցերին: