211652_close_icon
views-count1813 դիտում article-date 18:56 19-05-2016

Հաստատվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում կառուցվող նոր կամրջի շինարարական գոտի մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում կառուցվող նոր կամրջի շինարարական գոտի մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգը: Որոշման նպատակն է ապահովել 2014թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրի համապատասխան հոդվածների պահանջները և պարզեցնել աշխատակազմի (անձանց), տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և այլ գույքի համար պետական սահմանի հատման ընթացակարգերը: Արդյունքում՝ կդյուրացվի կամուրջի շինարարական աշխատանքներին ներգրավված աշխատակազմի, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և այլ գույքի մուտքը և ելքը շինարարական հրապարակ: Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի շրջանակում վճարումներն իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ ծրագիրը ներառելով 2016թ. պետբյուջե: Ըստ հիմնավորման՝ Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ԻԻՀ կողմից ՀՀ-ին զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր: ԻԻՀ կառավարությունը համաձայնել է հուշագրի շրջանակում տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ Հայաստանում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա է վերցրել հուշագրի շրջանակում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Քննարկումների և բանակցությունների արդյունքում 2015թ. հոկտեմբերից իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը և ծրագրի գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերության կողմից շարունակվել և ավարտվել են համապատասխան սարքերի, սարքավորումների և նյութերի մատակարարումներն Իրանից: Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են և դրանք նախատեսվում է ավարտել 6-7 ամսվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր