2823 դիտում
22:24 19-05-2016
Գոնե թղթի վրա կան հավասար պայմաններ. ՀՀԿ խոսնակը՝ տնտեսության մեջ հավասար պայմանների մասին
Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Հայաստանում գոնե թղթի վրա հավասար պայմաններ են տնտեսվարողների միջև:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է հավասար պայմաններ ապահովվեն բոլոր ներկրողների համար:
Հետևաբար, ստացվում ՞ է արդյոք, որ մինչ այս հավասար պայմաններ չեն եղել:
Ի պատասխան ՀՀԿ խոսնակը՝ նշեց. «Գոնե թղթի վրա հավասար պայմաններ են, բայց իրականության մեջ ես մասնագետ չեմ և ես չեմ այն պաշտոնյան, որը դրա մասին պետք է խոսի»:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ բարեփոխումների այս շարքը սկսվել է դեռ վաղուց՝ ապրիլյան պատերազմից առաջ, այս տարվա փետրվարի 12-ին՝ ՀՀ նախագահի ծրագրային ելույթի ժամանակ:
Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ կոռուպցիան ախտ է, որ հատուկ է շատ-շատ երկրների և որ այս հարցում բոլորը պետք է օգնեն իշխանությանը:
«Նաև այնպես չէ, որ այսօր արթնացան ու որոշեցին պայքարել կոռուպցիայի դեմ, այն եղել է և դրա դեմ պայքար եղել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա խորհուրդ տվեց չսևեռվել հարցի վրա՝ հավատու՞մ են, չեն հավատում, քանի որ հավատում են Աստծուն և սեփական ուժերին ու երկրին:
Նմանատիպ նյութեր
1580 դիտում
19:31 12-12-2019
Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ. Տիգրան Խաչատրյան
1123 դիտում
10:41 24-09-2022
Հավասար այլ պայմանների դեպքում, գերադասելի է, իհարկե, եվրոպական տարբերակը․ «Առավոտ»
1338 դիտում
20:55 23-05-2014
Հավասար պայմաններ բիզնեսի համար. առաջինը` խոշոր ներմուծողներն են. տեսանյութ
Այս բաժնից
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1660 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր