1126 դիտում
10:41 24-09-2022
Հավասար այլ պայմանների դեպքում, գերադասելի է, իհարկե, եվրոպական տարբերակը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մայր աթոռում կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպումը, ինձ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով, առաջացրել է ներկայիս իշխանության կողմնակիցների բուռն բացասական կրքերը: Հիմնական թեզն այն է, որ հավաքին մասնակցող վեց գործիչներն էլ Կրեմլի գործակալներն են ու ինչ-որ դավադրություն են կազմել մեր երկրի ինքնիշխանության դեմ:
Նախ՝ ինձ թվում է, որ հանդիպման արդյունավետությունը չափազանցված է, երկրորդ՝ այդքան միասնականությունից խոսելն ու դրան ուղղված փոքրիկ քայլը դատապարտելն ինձ տարօրինակ է թվում: Այդ իրադարձությունից կարելի է միայն մեկ հետեւություն անել՝ իրավիճակն իսկապես լուրջ է՝ այնքան լուրջ, որ իրար հետ, մեղմ ասած, լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ որոշել են կարծիքներ փոխանակել:
Եթե ինձ հարցնեք, ապա հանդիպումն արդյունավետ կլիներ, եթե, գոնե մի քանի նախադասությամբ, տրվեր Հայաստանի սահմանների եւ Արցախի իրավիճակի գնահատականը, ինչպես նաեւ հայտարարվեր, որ հանդիպման մասնակից նախկին ղեկավարները իշխանության որեւէ հավակնություն չունեն: Այդ առումով միակ «խնդրահարույցը», կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանն է, որը ոչ միայն չի հրաժարվել հավակնություններից, այլեւ իր կողմնակիցների հետ վերջին հանդիպման ժամանակ հաստատել է դրանք: Այդ հավակնությունները հզոր կռվան են իշխանության քարոզչության համար, որը Փաշինյանի հետ ցանկացած անհամաձայնության հետեւից նկատում է կամ ձեւ է անում, որ նկատում է «Քոչարյանի ականջները»:
Ինչ մնում է Ռուսաստանին: Ըստ անվտանգության հարցերով փորձագետ Թոմ դը Վալի, գոյություն ունի խաղաղության պայմանագրի երկու նախագիծ՝ ռուսական (որտեղ Արցախի հարցն առաջարկվում է հետաձգել եւ «միջանցքի» վերահսկողությունը դրվում է Ռուսաստանի վրա) եւ եվրոպական (որտեղ խոսք կա Արցախում ապրող հայերի անվտանգության երաշխիքների մասին): Ամենավատ տարբերակն այն է, ինչ, Թոմ դը Վալի մատուցմամբ, անում է Փաշինյանը՝ երկու կողմերին էլ խոստանում է ստորագրել իրե՛նց տարբերակը:
Եթե ընդունենք, որ տեղեկությունը ճիշտ է, եւ համեմատենք երկու տարբերակները, ապա, հավասար այլ պայմանների դեպքում, գերադասելի է, իհարկե, եվրոպական տարբերակը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ «այլ պայմանները» հավասար չեն:
Ռուսաստանը տարբերակ ունի իրենը պնդելու, այդ թվում՝ նոր բախումներ հրահրելով: Իսկ դրանց հետեւանքը կարող են լինել Հայաստանի մարդկային եւ տարածքային նոր կորուստները: Եվրոպան իրենը պնդելու լուրջ լծակներ չունի, եւ եթե անգամ ունի, չի կիրառելու: Այնպես որ ես չէի զարմանա, եթե նախկին նախագահներն իրատեսական համարեին ռուսական տարբերակը: Դա չի նշանակում, սակայն, որ նրանք ռուսական գործակալներ են:
Իմ կարծիքով, իդեալական տարբերակը որեւէ բան չստորագրելն է, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են նախկին Հայկական ԽՍՀ տարածքում»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2823 դիտում
22:24 19-05-2016
Գոնե թղթի վրա կան հավասար պայմաններ. ՀՀԿ խոսնակը՝ տնտեսության մեջ հավասար պայմանների մասին
2699 դիտում
12:06 17-04-2020
Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասեմ. Արարատ Միրզոյանը՝ Գարեգին Բ-ի մասին. News.am
3997 դիտում
10:52 27-10-2018
Ինչ-որ դուռ բացող անկայունությունը գերադասելի է անհույս լճացումից․ «Առավոտ»
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»