211652_close_icon
views-count33384 դիտում article-date 12:22 20-05-2016

Ողբերգական դեպք Ոստիկանության Աշտարակի բաժնի և «Ռեսո» ապահովագրական գործակալության դիմաց. 37-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը կանչով ժամանել է Տիգրան Մեծի փողոց՝ ոստիկանության Աշտարակի բաժնի և «Ռեսո» ապահովագրական գործակալության դիմաց, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերեն մի քաղաքացու: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, քաղաքացին ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 2410 մակնիշի 34 QV 391 համարանիշի ավտոմեքենայի մեջ հանկարծամահ է եղել: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում է նաև նույն բաժնի ավագ հետաքննիչ Զորիկ Ամիրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու հետաքննիչը սպասում են դատաբժշկի ժամանմանը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը Աշտարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Վրեժ Քասյանն էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր