211652_close_icon
views-count40607 դիտում article-date 17:57 05-04-2023

Ողբերգական դեպք Երևանում․ Մաշտոցի պողոտայում տղամարդը հանկարծամահ է եղել․ ժամանել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետը, պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում քաղաքացիները մոտեցել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներին, ովքեր ծառայության մեջ են գտնվել Մաշտոցի պողոտայում, ու հայտնել, որ նշված պողոտայի 24/7 հասցեի մոտ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և, կարծես՝ հանկարծամահ է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են նույն գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանը։ Իսկ պարեկներ Լաերտ Հայրապետյանը, Գոռ Պետրոսյանն ու Գևորգ Միքայելյանը սահմանազատել են նշված տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը արձանագրել է մոտ 55-60 տարեկան տղամարդու մահը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր