45693 դիտում
16:52 21-05-2016
Ինչու՞ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի տարածքում ասեղ գցելու տեղ չկար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 21-ին, Արմավիրի մարզում՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի տարածքում, անցկացվեց «Ուդուլի» տոլմայի 6-րդ ավանդական փառատոնը:
Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած առաջատար խոհարարները և հասարակ քաղաքացիները պատրաստում էին ավանդական տոլմայի իրենց տարբերակը՝ յուրօրինակ բաղադրատոմսով:
Անցկացվեց նաև մրցույթ՝ «Լավագույն համ», «Լավագույն մտահղացում», «Լավագույն ձևավորում» անվանակարգերում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժյուրիի կազմում էին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը (Համով Զառա), «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը, մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), Գուսան Հայկազունը, Արմավիրի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Թովմասյանը, երգիչ Դավիթ Ամալյանը, Սասուն Պասկևիչյանը, հաղորդավար Սարգիս Մկրտչյանը, ճանաչված ու սիրված պարուսույց Գագիկ Գինոսյանը և ճանաչված ու սիրված դերասան Աշոտ Ղազարյանը:
Միջոցառման ժյուրիին և հյուրերին ներկայացվեց գառան ծեծած մսով, պասուց, սնկով, բաստուրմայով և այլ` շուրջ 60 տեսակի տոլմա: Փառատոնն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով:
Տոլմայի, ինչպես նաեւ խորովածի, գինու, «Հացը լեռներում», «Սյունյաց ավանդույթներ» եւ նման մյուս փառատոները լավ միջոց են Հայաստանը, հայկական զբոսաշրջային գրավչությունը միջազգային շուկայում ներկայացնելու համար:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 640+
640+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20762 դիտում
23:09 28-06-2016
Ինչու՞ էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել տնտեսագիտական համալսարան, որտեղ ասեղ գցելու տեղ չկար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1765 դիտում
23:00 23-10-2015
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողություն Ֆրանսիայի Տուլոն քաղաքում