211652_close_icon
views-count4975 դիտում article-date 17:15 21-05-2016

Հայաստանը ներկայացնող մարզիկ Արծրուն Օհանյանը վստահ է, որ մրցավարական կազմի խստությունը խոչընդոտ չի հանդիսանա

Մայիսի 28-ին Լեհաստանում կկայանա «WTKF » Ավանդական կարատեյի եվրոպայի գավաթի 7-րդ առաջնությունը, որին մասնակցելու են 18 ընտրյալ մարզիկներ՝ 9 տղամարդ և 9 կին։ Այդ առաջնությանը Հայաստանը նույնպես մասնակցելու է։ Հայաստանը ներկայացնելու են 2 մարզիկներ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում մարզիկներից Արծրուն Օհանյանը նշեց, որ վստահ է իր ուժերին և ամեն ինչ անելու է, որ կանգնի պատվանդաններից որևէ մեկի վրա։ Արծրունը Ավանդական Ֆուդոկան կարատեյի մարզիչ է՝ սև գոտի 4-րդ դան ։ Նա ներկայացնում է կարատեյի մեկ այլ ոճ, այդ իսկ պատճառով հայտնեց իր մտավախությունը, որ մրցավարները խիստ կդատեն իրեն, բայց այդ ամենը չի խանգարելու նրան, որպեսզի ցույց տա իր ամբողջ վարպետությունը։ Առաջնությունը սկսվելու է մայիսի 28-ին, իսկ մայիսի 27-ին տեղի կունենա սեմինար մարզիկների հետ։ Հիշեցնենք, որ մեր մարզիկը 2014 թվականին Եվրոպայի առաջնությանը գրավել է առաջին տեղը, իսկ 2015 թվականին ճանաչվել է աշխարհի և եվրոպայի չեմպիոն։ Մեր մյուս մարզիկը Հայաստանի կենտրոն ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի սան, սև գոտի 3-րդ դան, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր Նարեկ Իսկանդարյանն է։ Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին , վստահ լինելով, որ նրանք կվերադառնան իրենց հայրենիք որպես եվրոպայի չեմպիոններ։

Նմանատիպ նյութեր